ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Անկլավների մասին

Անկլավների մասին
18.10.2023 | 15:50

Անկլավների հարցը չի կարող դիտարկվել մեկ փաթեթի մեջ, ասել կուզի, այս դեպքում մենք ունենք երկու զուգահեռ գործընթացներ վարելու հնարավորություն։

Ի՞նչ նկատի ունեմ։

Առաջին հերթին պետք է տարանջատել Տիգրանաշենի հարցը Տավուշի մարզի անկլավների ու Արծվաշենի հարցից։ Այստեղ կարևոր է, որ մենք բարձրաձայնենք երկու ադրբեջանական պետականությունների գոյությունը տարածաշրջանում, իսկ Նախիջևանի ինքնավար հանրապետության դեպքում շեշտենք դրա կարգավիճակի հաստատման ժամանակ Խորհրդային Հայաստանի ներկայացուցչի ստորագրության առկայությունը, որով Նախիջևանի ԻԽՍՀ դարձավ Ադրբեջանի հովանավորության տակ գտնվող տարածք, այլ ոչ թե դրա մաս։

Ներկայումս Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով հաստատված այդ կարգավիճակը խախտված է, քանի որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, ըստ Ադրբեջանի Սահմանադրության, հռչակվել է Ադրբեջանի մաս։ Սա կարևոր է նրանով, որ հայկական կողմը Տիգրանաշենի կարգավիճակի հարցը քննարկելիս պետք է գործ ունենա Նախիջևանի Ինքնավար հանրապետության ղեկավարության հետ, պետական կազմավորում, որի կարգավիճակն ու սահմանները հաստատվել են հայկական կողմի ստորագրությամբ, իսկ ներկայումս այդ կարգավիճակը խախտված է։

Ռազմավարության առումով մենք կկարողանանք աշխատել հետևյալ ուղղություններով՝

- ի ցույց ենք դնում Հարավային Կովկասում երկու ադրբեջանական պետական կազմավորումների առկայությունը, որոնց տարածքում հայերի էթնիկ զտումներ են իրականացվել:

- Շեշտվում է, որ Նախիջևանի ԻՀ պարագայում դրա կարգավիճակը սահմանվել է նաև հայկական կողմի ստորագրությամբ, ինչը իրավունք է վերապահում ուղղակի բանակցելու Նախիջևանի ԻՀ հետ։

- Հայկական կողմը իրավունք է վերապահում Տիգրանաշենի կարգավիճակի քննարկմանը զուգահեռ հարց բարձրացնել նաև Նախիջևանի ԻՀ կարգավիճակի հարցի վերաբերյալ, ինչպես նաև քննարկման նյութ դարձնել միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ քննություն չբռնող Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի իրավական կարգավիճակը՝ միջազգային արբիտրաժով, որտեղ կքննարկվի նաև մեկ այլ ինքնավար կազմավորման՝ ԼՂԻՄ-ի ինքնավար կարգավիճակը լուծարելու Բաքվի որոշման անօրինական լինելը։

Ամփոփիչ եզրակացություններ.

- Տիգրանաշենի կարգավիճակը քննարկվում է հայ-ռուս-թուրք-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի կողմից, որտեղ հայկական կողմը առաջարկում է դիմել միջազգային արբիտրաժի՝ Նախիջևանի ԻՀ կարգավիճակը ճշգրտելու և իրավական գնահատական տալու խնդրանքով։

- Տավուշի մարզի հատվածում գտնվող անկլավների ու Արծվաշենի հարցը կարող է քննարկվել Եվրոպական Միության միջնորդությամբ ստեղծված հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի կողմից՝ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների ընթացքում՝ պարզ փոխանակում իրականացնելով։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 4284

Մեկնաբանություններ